«Ռոզ Ֆիլդ» ՍՊԸ ջերմոցային տնտեսության գազիֆիկացում
Նախագծային աշխատանքներն իրականացնելու համար կատարվել է գազաբաշխիչ ցանցի ուսումնասիրություն և տեղանքի հետազոտումներ:
Կատարվել է միջին ճնշման գազատարների ցանցի հիդրավլիկական հաշվարկ, համապատասխան որի նախատեսվել է.
- Միջին ճնշման գազատարների տեղադրում՝ վերգետնյա եղանակով h=1.0÷4.0մ հենասյուների վրա պողպատե ԳՕՍՏ 10704-91 խողովակներից։
- Միջին ճնշման գազատարի տեղադրում՝ ստորգետնյա եղանակով “PAM” տիպի ամրանավորված մածիկային ժապավենով խողովակներից, համաձայն ԳՕՍՏ 10704-91։
- Միջին ճնշման գազատարների տեղադրում՝ ստորգետնյա եղանակով պոլիէթիլենային ՊԷ100 ԳՕՍՏ 50838-95 SDR17,6 խողովակնռրից:
- Վերգետնյա գազատարների կրկնակի յուղաներկում, արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար։
Նախագիծը մշակված է համաձայն գործող ՀՀՇՆ-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» ՇՆՁ IV 12.101-04 «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջների: