Հանդիսանալով լավագույն ժամանակակից նախագծային և շինարարական կազմակերպություններից մեկը՝ մենք միավորում ենք ավելի քան 20 որակավորված մասնագետների և մեր ծառայություններն ենք մատուցում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում:
«Պրոեկտում» ընկերության մասնագիտական փորձը՝ որակյալ աշխատանքի լավագույն երաշխիքն է։
«Պրոեկտում» ընկերության գլխավոր նպատակն է հանդիսանում գտնել այնպիսի լուծում, որը կգոհացնի հաճախորդին և կհամապատասխանի բոլոր նորմատիվներին և պահանջներին։
Կատարված աշխատանքների միմյանցից այդքան տարբեր լինելը՝ տարիների ընթացքում ձեռք բերված մեր փորձը, դարձնում են ավելի արդյունավետ։
Մասնագիտորեն մշակված նախագծային փաստաթղթերը ոչ միայն թույլ են տալիս կյանքի կոչել Ձեր գաղափարներն ու ցանկությունները, այլև զգալիորեն նվազեցնել շինարարական աշխատանքների տևողությունը և ծախսերը: Հետեւաբար, վստահելով մեզ Դուք կխնայեք Ձեր ժամանակը և միջոցները:
Հետաքրքիր Փաստեր
Թվերը կխոսեն մեր փոխարեն
«Պրոեկտում» ՍՊԸ-ում կատարված աշխատանքի որակը առաջին տեղում է։
Էլեկտրամատակարարում
«Պրոեկտում» ՍՊԸ-ում մենք մշակում ենք էլեկտրամատակարարման տեխնիկական բնութագրերը, հիմնական կոնցեպտը, կազմում ենք նախագծերը և կատարում ենք շինարարական աշխատանքները։
Հիդրոտեխնիկական Օբյեկտներ
Կազմում ենք հիդրոտեխնիկական օբյեկտների տեխնիկական և աշխատանքային նախագծեր, գնահատում ենք նպատակահարմարությունը և եկամտաբերությունը և կատարում ենք շինարարական աշխատանքները։
Ջերմամատակարարում և Գազամատակարարում
Կատարում ենք գազաբաշխիչ ցանցի նախագծում, շինարարություն և ջերմամատակարարում՝ տեխնիկական պայմանների ստացումից մինչև օբյեկտի շահագործման հանձնումը:
Ջրամատակարարում և Ջրահեռացում
Նախագծում և կառուցում ենք ջրամատակարարման ցանցեր, ներառյալ՝ հրդեհային և պահուստային, ջրի կրկնակի օգտագործման և ոռոգման համակարգերը։ հաշվի ենք առնում խմելու ջրի ստացման
սանիտարահիգիենիկ անվտանգության, բնապահպանական և ռեսուրսախնայողության պահանջները:
Օդափոխություն, Ջեռուցում և Օդի Լավորակում
Մատուցում ենք օդափոխության և օդորակման համակարգերի, ջեռուցման և օդի մաքրման համակարգերի ծառայությունների ամբողջական փաթեթ։ Նախքան աշխատանքների սկիզբը՝ կատարվում են ցանցերի ուսումնասիրություններ և տեղանքի հետազոտումներ:
Տեխնիկական Պայմանների Ստացում
Աջակցում ենք ստանալ գազատարներին, ջրատարներին, էլեկտրական ցանցերին, ջեռուցման ցանցերին միանալու համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները: